Հայաստանը կարող է դիմել Եվրամիությանն անդամակցելու համար, «Իզվեստիային» ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
«Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի ավելի լավ ապագայի համար: Նրանք ազատ են որոշել, թե ինչպես ապահովել նման ապագա։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, յուրաքանչյուր եվրոպական երկիր՝ իր ժողովուրդն ու կառավարությունը, պետք է որոշի, թե արդյոք ցանկանում է դիմել ԵՄ-ին անդամակցելու համար»,- ասել է նա՝ ի պատասխան հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի առջև։
Ստանոն հիշեցրել է, որ հենց որ երկիրը Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում, դա քննարկվում է անդամ երկրների կողմից, այնուհետև նրանք համապատասխան որոշում են կայացնում «ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների հիման վրա»։