ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը երկուշաբթի ժամանել է Թբիլիսի, տեղեկացրել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Օդանավակայանում Սթոլտենբերգին դիմավորել են արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին եւ ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Վիկտոր Դոլիձեն։


«Ժամը 14.50-ին կառավարության աշխատակազմում տեղի կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի հանդիպումը, ինչից հետո կարվեն համատեղ հայտարարություններ ԶԼՄ-ների համար»,- նշվել է մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Սթոլտենբերգը նախատեսում է նաեւ հանդիպում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ։