Յուլյա Նավալնայան և մյուս ընդդիմադիրները, ովքեր հեռացել են, գնալով կորցնում են իրենց արմատներն ու կապը իրենց հայրենիքի հետ և այլևս չեն զգում իրենց երկրի զարկերակը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից։ Յուլյա Նավալնայան ավելի ու ավելի է պատկանում այն մարդկանց ճամբարին, ովքեր կորցնում են իրենց արմատները, կորցնում են կապերը հայրենիքի հետ, կորցնում են հայրենիքի ըմբռնումը և դադարում զգալ իրենց երկրի զարկերակը»,- ասել է Կրեմլի խոսնակը` լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով արտերկրից եկած ընդդիմադիրների` ընտրությունների ենթադրյալ ոչ լեգիտիմության մասին հայտարարությունները: