Թուրքական ընկերությունները կմասնակցեն Եվրոպայում ՆԱՏՕ ամենամեծ ռազմակայանի կառուցմանը Ռումինիայում, կողմերը հարցի վերաբերյալ բանակցություններ են վարում։ Այս մասին տեղեկացրել է Aydınlık թերթը։
«ՆԱՏՕ-ն սկսել է Եվրոպայում ամենախոշոր ռազմակայանի կառուցումը Ռումինիայում։ Սպասվում է, որ կառույցին կմասնակցեն նաեւ թուրքական ընկերությունները»,- նշվել է հրապարակման մեջ։
Թուրք գործարարները վերջին ժամանակներս հաճախ են այցելում Ռումինիա։
Թերթի տվյալներով՝ Անկարան Ռումինիա կմտակարարարի երկաթ, պողպատ, պղինձ եւ ցեմենտ նոր կայանի կառուցման համար։
Հիշեցնենք, որ Եվրոպայում ՆԱՏՕ ամենամեծ ռազմակայանը կառուցվում է Ռումինիայի տարածքում, այն կարող է ձեռնարկվել մինչեւ 2040թ., Ռումինիայի ՌՕՈւ «Միխայիլ Կոգելնիչանու» 57-րդ ավիաբազայի ընդլայնման արդյունքում։ Ռումինիան նախագծում կներդնի 2,5 մլրդ դոլար։
Հսկայական ռազմական համալիրի մակերեսը կկազմի 2,8 հազար հեկտար եւ կներառի նոր օբյեկտներ։