Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Երեւանում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվայկանին ձեռքբերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող են դրականորեն ազդել Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման վրա:
Գլխավոր քարտուղարի հետ զրույցի ընթացքում առիթ ենք ունեցել անդրադառնալ նաեւ Հայաստանի ԶՈՒ բարեփոխումների օրկարգին, ընդգծել եմ, որ այս գործընթացն ուղղված չէ որեւէ պետության դեմ, միտված է բարձրացնել Հայաստանի ԶՈՒ պաշտպանական կարողությունները, ապահովելու համար ՀՀ տարածքային ամբողջականությունը»,-ասաց Փաշինյանը: