Երևանում մարտի 20-24-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 20-ի գիշերը` նաև մառախուղ։ Մարտի 20-ի գիշերը տեղումները կլինեն ինտենսիվ։


Մարզերում մարտի 20-24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։ Մարտի 20-ի գիշերը լեռնային և նախալեռնային գոտիներում, 21-24-ին լեռնային գոտիներում գիշերային ժամերին՝ ձյան տեսքով։ Մարտի 20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում կլինեն ինտենսիվ։
Քամին՝ հարավային 2-5մ/վ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանը մարտի 20-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով։