29 743 քառակուսի մետրը այն թիվն է, որը այդ թվում պարոն Օհանյան, ձեր կառավարությունը հաստատել է որպես ՀՀ հողային հաշվեկշիռ, դուք դրա օգտին քվեարկել եք, ես էլ եմ դրա օգտին քվեարկել: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով պարզաբանել, թե ինչ քարտեզով է իրականացվելու սսահմանազատման եւ սահմանգծման գործընթացը:
«Մենք նախ պետք է ճշտենք՝ ինչ է նշանակում քարտեզ, որովհետեւ մեր հարգելի սոցիալական ցանցերի օգտաատերերը մեկ էլ տեսնում ես մամուլից, գրքից, հանրագիտռարանից տպումեն նկարներ, ասում են՝ այ տեսեք, էս քարտեզն է, իսկ երբ որ քարտեզագրին ես հարցնում, ասում է, որ դա մի թուղթ է, որն առանց լրացուցիչ մասնագիտական օգնության չի կարող հասկանալ, թե ինչ է այնտեղ պատկերված: Մեր չհասկացվածությունը էն բանից է, որ մենք խոսում ենք էն քարտեզի մասին, այսինքն դե յուրե տոպոգրաֆիական նշանակություն ունեցող քարտեզի մասին, մեկ ուրիշ դեպքում խոսում ենք ընդհանուր ուրվագիծը պատկերող քարտեզի մասին:
29 743 քառակուսի մետրը այն թիվն է, որը այդ թվում պարոն Օհանյան, ձեր կառավարությունը հաստատել է որպես ՀՀ հողային հաշվեկշիռ, դուք դրա օգտին քվեարկել եք, ես էլ եմ դրա օգտին քվեարկել: Մենք պետք է հասկանանք, որ իրականում այս տերմինները իրենք բարդ են եւ շփոթության տեղիք են տալիս»,-ասել է նա:
Ընդդիմադիրը պատգամավոր Սեյրան Օհանյանը արձագանքելով Փաշինյանին, ասաց, որ խնդիրը կայանում է նրանում, որ չկա համաձայնություն երկու պետությունների միջեւ՝ լինի դա համաձայնագիր, թե խաղաղության պայմանագիր, եւ ինչու է Հայաստանը միակողմանի իրականացնում դելիմիտացիա, եւ այլ հատվածներում, որտեղ Ադրբեջանը գտնվում է ՀՀ տարածքներում, Հայաստանը որոշում է, որ այլ հատվածներում է անելու սահմանագծում եւ ժողովրդին հայտնում այդ մասին:
«Համոզվա՞ծ եք, որ այդ սահմանզատումը միակողմանի չի լինելու եւ Ադրբեջանը հետ է գնալու, սա է խնդիրը»,- հարց ուղղեց Օհանյանը:
Փաշինյանը նշեց, որ իրենց մեղադրում են նրանում, որ չեն կարողանում ֆիքսել ՀՀ տարածքային ամբողջականությունը:
«Մենք էս տրամաբանության մեջ միակողմանիորեն ասում ենք, որ սա ՀՀ տարածքային ամբողջականությունն է: Մենք հասկացանք, որ եթե մենք ՀՀ տարածքային ամբողջականությունը չֆիքսենք, այդ տարածքային ամբողջականությունը մեր ամենամոիկդաշնակիցների համար կարող է գոյություն չունենա»,-ասաց նա:
Օհանյանը՝ արձագանքելով նշեց, որ Փաշինյանը չպատասխանեց իր հարցին,թե արդյոք Ադրբեջանը հետ է քաշվելու ՀՀ տարածքներից. «Դուք վստահաբար գիտեք՝ մեր սահմանները միլիմետրի չափով, եւ գիտեք էլ, թե որքան է Ադրբեջանը մխրճված մեր տարածքների մեջ եւ ճանչելով Ադրբեջանին, դուք միակողմանի զիջումներ եք անում եւ այս ամբողջ կաշան ամբողջ Հայաստանով տարածվելու է, եւ սրանից հետո էլ Ադրբեջանը նոր բաներ է պահանջելու»:
Մանրամասները՝ տեսանյութում: