Մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են Երևանի բնակիչ 52-ամյա Գագիկ Ի․-ի վարած «Opel» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Ավետիս Հ․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Բախման հետևանքով «Opel»-ը գլխիվայր շրջվել է, իսկ վարորդին նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել ապա ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Մեծամոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։