Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նորից մարտական գործողություններն Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում դադարեցնելու կոչ է արել, գրել է Vatican News-ը։
«Մենք պետք է գործադրենք բոլոր ջանքերը բանակցությունների համար»,- ասել է նա։
«Վատիկանում իր ամենշաբաթյա ընդունելության ժամանակ հովվապետը հիշել է «նահատակ Ուկրաինայի եւ Սուրբ Հողի, Պաղեստինի, Իսրայելի բնակիչներին, որոնք այդքան տառապում են պատերազմի սարսափներից»։
«Երբեք չմոռանաք, որ պատերազմը միշտ պարտություն է նշանակում։ Մենք չենք կարող առաջ շարժվել պատերազմի ժամանակ։ Մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի խոսենք եւ բանակցություններ վարենք»,- ասել է պապը։