Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

Հեռագրում ասված է.


«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Անկեղծ վշտակցությամբ ընդունեցի Մոսկվայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչության ողբերգական լուրը։

Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ։

Խորին ցավակցություններս եմ հայտնում Ձեզ։ Մենք սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին և վշտակցության ու զորակցության խոսքեր ենք հղում անդառնալի կորուստ կրած զոհերի ընտանիքների անդամներին և հարազատներին»։

Ավելի վաղ նշել էինք, որ hրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում։ Կան տասնյակ զոհեր և վիրավորներ։