Հարավաֆրիկյան ատլետ Օսկար Պիստորիուսը երեքշաբթի օրը դատական նիստի ժամանակ խոսոտովանել է, որ կրակել է ընկերուհու վրա՝ նրան շփոթելով գողերի հետ: Գրում է Daily Mail-ը:

Պիստորիուսի խոսքերով՝ նա կրակել է լոգասենյակի դռնից՝ մտածելով, որ այնտեղ գող է թաքնվում:

Երեքշաբթի օրը դատախազությունը Պիստորիուսին կանխամտածված սպանության մեղադրանք է ներկայացրել:

«Ես Րիվա Ստենկամպին սպանելու մտադրություն չունեի»,- ասել է Պիստորիուսը: Նա խոստովանել է, որ իրենց հարաբերություններում ոչ մի խնդիր չկար. «Մենք շատ էին իրար սիրում և կարող էինք էլ ավելի երջանիկ լինել»,- նշել է ատլետը:

Հիշեցնենք, որ Օսկար Պիստորիուսը փետրվարի 14-ին, շփոթելով իր ընկերուհուն՝ մոդել Րիվա Ստենկամպին, գողերի հետ, 2-4 անգամ կրակել է նրա վրա, ինչի արդյունքում նա մահացել է: