«Ժողովուրդ» թերթը գրում է` «ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի նշանակման հարցը շարունակում է մնալ հասարակական ու քաղաքական հետաքրքրությունների կիզակետում։ Ու եթե նախորդ շաբաթվա վերջին Աժ-ում ու գլխավոր դատախազությունում համառորեն խոսվում էր (նույնիսկ պնդումների մակարդակով), որ գլխավոր դատախազ է լինելու Երևանի դատախազ Հրաչյա Բադալյանը, այնուամենայնիվ, նրա թեկնածությունը երեկ նախագահական նստավայրում հավանական չէր համարվում։
Ըստ այնտեղ պտտվող լուրերի՝ ապագա գլխավոր դատախազը լինելու է ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, իսկ Աղվան Հովսեփյանը կգլխավորի նոր ստեղծվելիք քննչական ծառայությունը։ Հիշեցնենք, որ իշխանական կուլիսներում պտտվող լուրերի համաձայն՝ մտադրություն կա բոլոր տեսակի քննչական ծառայությունները միավորել մեկ գերատեսչության մեջ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
ՀՔԾ պետը գլխավոր դատախա՞զ
