«Իսլամական պետություն Խորասան» խմբավորումը վերջին ամիսներին փորձել է հարձակումներ իրականացնել Ֆրանսիայում: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը՝ Գվիանա այցով ժամանելուն պես։
«Այս խմբավորումը, որը, ըստ երևույթին, ներգրավված է այս հարձակմանը, վերջին ամիսներին մի քանի հարձակման մի քանի փորձեր է իրականացրել մեր տարածքում», - ասել է Ֆրանսիայի ղեկավարը։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ այժմ անհրաժեշտ է հնարավորինս արագ գտնել ահաբեկչության մեղավորներին և արդյունավետ պայքարել «Իսլամական պետության» դեմ։