«Թեեւ Հայաստանն իր արտաքին քաղաքական ուղղությունը փոխել է եւ սրընթաց գնում է դեպի ՌԴ՝ Մաքսային միություն, այնուամենայնիվ, Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունների մեջ գոնե հրապարակավ ջերմություն չի նկատվում։
Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Մոսկվայում կայացած հայկական եկեղեցու բացման արարողության ժամանակ այդպես էլ Պուտինն ու Սարգսյանը չհանդիպեցին։ Պուտինը չայցելեց։
Պարզվում է՝նրանց հանդիպումը չի ստացվել նաեւ Սոչիում՝ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանին։ Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ որ Վլ. Պուտինն առանձնազրույցներ է ունեցել Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Սակայն Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույց այդպես էլ չի կայացել։ Հետաքրքիր է, ինչո՞ւ է Պուտինը խուսափում Սարգսյանից»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):