Խաղաղ օվկիանոսում՝ Ֆիջիի մայրաքաղաք Սուվայից 588 կմ հարավ-արևմուտք, 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղը։
Ըստ Ալթայ-Սայան մասնաճյուղի օպերատիվ տվյալների՝ ելնելով էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունից՝ գրանցված երկրաշարժը գնահատվում է որպես «ավերիչ»։
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 6,4 մագնիտուդ։ Ամերիկացի սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։