Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 360-ի, հաղորդում է ТАСС-ը՝ հղում կատարելով աղետների հարցով բուժկենտրոնին։ «Չորեքշաբթի առավոտյան ստացված տվյալների համաձայն՝ ահաբեկչության հետևանքով տուժել է 360 մարդ, այդ թվում՝ 11 երեխա»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ հոսպիտալացվել է 92 տուժած, որից 63-ն արդեն դուրս է գրվել․ ամբուլատոր օգնություն է ցուցաբերվել 205 բուժառուի: