«ՉԻ» տեղեկություններով՝ կոնֆլիկտ է հասունանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։ Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին ամենևին էլ դուր չի եկել այն հանգամանքը, որ Մաքսային միության ընթացակարգերը պատրաստող հանձնաժողովի աշխատանքները կոորդինացնում է իր առաջին տեղակալը՝ Կարինե Մինասյանը։ Ավանեսյանը դժգոհել է, թե երկրի համար այդ կարևորագույն փաստաթղթի նախապատրաստական աշխատանքները պետք է ընթանային առաջին դեմքով, այսինքն՝ ինքը պետք է կանգնած լիներ «գործի» գլխին, մինչդեռ իր տեղակալին նման հանձնարարական տալը նշանակում է իր անձը ստորադասել կառավարության երկրորդ էշելոնի պաշտոնյային։
Նկատենք, որ Կարինե Մինասյանը համարվում է Տիգրան Սարգսյանի մտերիմ անձանցից մեկը, ով հայտնի է իր՝ նախարար աշխատելու ամբիցիաներով։ Ի դեպ՝ թե՝ Վահրամ Ավանեսյանը, թե՛ Կարինե Մինասյանը կառավարությունում հայտնի են որպես «եվրոպամետ» դեմքեր, իսկ հիմա նրանք «ցելա են գցում», թե ով է իրենցից ավելի լավ կամ արագ ծառայելու ռուսամետներին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Մինչև ու՞ր կհասնի Էկոնոմիկայի նախարարի ու իր տեղակալի կոնֆլիկտը
