ԱԺ ՔՊ խմբագցության պատգամավոր Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Անմեղ մարդկանց հանդեպ անհիմն մեղադրանք առաջադրող քննիչները և այդ կառույցների ղեկավարները, ինչպես նաև հսկող դատախազները ոչ միայն պետք է ազատվեն իրենց պաշտոններից, այլև այս դեպքերի վերաբերյալ պետք է հարուցվեն քրեական գործեր արդարադատությանը խոչընդոտելու հիմքով, որի շրջանակներում պետք է քննվի, թե օրինակ քննիչներին ո՞վ և ինչպի՞սի հանձնարարականներ է տվել անմեղ մարդկանց «գլխին սարքելու» համար: Հուսով եմ այդ քննիչները այս անգամ արդեն այլ նախաքննական մարմնում և այլ ղեկավարների օրոք կպատմեն, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել: Եվ այդպես, բոլոր նմանատիպ գործերով:


Հ.Գ. գրառումս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին»: