ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին։ Հանրայինի եթերում Սիմոնյանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն խոսքերին, որ Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի։


Ինչո՞ւ Ռուսաստանը նույն խանդավառությամբ չի մեկնաբանում ադրբաջանական կողմին, օրինակ՝ Ալիև-Զելենսկի հանդիպումը, բազմամիլիոնավոր դոլարների օգնությունն Ուկրաինային և այլն։


Իրենք ի՞նչ գիտեն, որն է հայ ժողովրդի հիմնարար շահը։ Մեզ համար դա անկախ, անվտանգ երկիրն է, որը փորձում ենք ստեղծել և պնդացնել, որովհետև 90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք։ Դա եղել է թվացյալ, կիսակախյալ վիճակ՝ մինչ օրս»,- ասել է նա։

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ որևէ մեկը ՌԴ դեմ ոչինչ չի անում։ «Մենք ունեինք ընկեր, ավագ եղբայր, դաշնակից, որը պետք է մեզ պաշտպաներ։ Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ։

Հետո էլի հավատացինք, որ կպաշտպանի, բայց մեզ էլի խաբեցին, խաբեցին և փորձեցին ներքաշել նոր պատերազմի մեջ արդեն ՀՀ տարածքում, որպեսզի գան և փրկեն կոնկրետ իրավիճակում՝ օղակ գցելով հայ ժողովրդի և պետականության վրա։

Ասում են՝ Արևմուտքի ձեռքով տարածաշրջանից հեռացնում ենք Ռուսաստա՞նը, թող գան իրենց ձեռքով պաշտպանեն Հայաստանը։ Եկան, մենք դե՞մ եղանք։ Խծաբերդում կային ռուս զինվորներ, ԼՂ-ում կային խաղաղապահներ, եկան, տեսանք, քանի՞ անգամ պիտի նույն սխալն անենք, չունենք այդքան ռեսուրս»,- ասել է Ալեն Սիմոնյանը։