ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետության մասին երրորդ զրույցում անդրադառնում է հիմնասյուներից հերթականին` տարածքին, առանց որի պետության գոյությունը հնարավոր չէ:
«Քաղաքացիությունը կապված է տարածքի հետ, եթե կա տարածք` կա քաղաքացիություն, չկա տարածք` չկա քաղաքացիություն, եթե խոսում ենք իրական, ոչ թե միֆական քաղաքացիությունից: Տարածքի հետ կապված են նաև իրավունքը և պարտականությունը. իրավունքը կապվում է տարածքի հետ, որովհետև գործում է տարածքում. չկա իրավունք, որը կապված չէ որևէ կոնկրետ տարածքի հետ: Երբ մենք հատում ենք երկրի սահմանը կամ այլ երկրների սահմաններ ենք հատում, ամբողջությամբ փոխվում է իրավունքների ու պարտականությունների համակարգը: Այսինքն յուրաքանչյուր տարածք ունի իր իրավունքների ու պարտականությունների համակարգերի առանձնահատկությունը: Իհարկե, նաեւ մեզ համար այդ իրավունքների եւ պարտականությունների համակարգը փոփոխություն է կրում: Նույնիսկ համամարդկային իրավունքները կապված են տարածքի հետ եւ այդ տարածքը Երկիր մոլորակն է»,-ասաց նա՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաեւ պարտականությունները:
«Վարչապետի խոսքով` տարածքը իրավունքի և պարտականությունների մասին է նաև. «տարածքներն արձանագրվում են նաեւ իրավունքների ու պարտականությունների մասին որոշակի պատկերացումներով. «Հետեւաբար, երբ խոսում ենք ժողովրդապետության եւ Հայաստանի պետության մասին, շատ կարեւոր է, որ մենք արձանագրենք մեր պատկերացումները ինքնիշխան իրավունքների և պարտականությունների մասին:
«Երրորդ հանրապետության գոյության ողջ ընթացքում մեր ինքնիշխան իրավունքների ու պարտականությունների տարածքի վերաբերյալ պատկերացումները հաճախ զրկված են եղել կոնկրետությունից: Սա վերաբերում է բոլորիս: Բայց ուզում եմ ասել նաեւ, որ վերլուծությունը մեզ պետք է հանգեցներ այն մտքին, որ չի կարող տարածքը լինել անորոշ, կոնկրետությունից զրկված, իսկ իրավունքը՝ կոնկրետ: Այս առումով այն, որ իրավունքը եւ պարտականությունները մեր երկրում շատ հաճախ կոնկրետության մեջ եւ արդյունավետ չեն գործել, թերեւս կապ ունի նրա հետ, որ մեր ինքնիշխան տարածքի մասին մեր պատկերացումները առնվազն միշտ չէ, որ կոնկրետ են եղել: Այս առում է նաեւ, որ մենք կարեւորում ենք մեր ինքնիշխան տարածքի կոնկրետացումը, որովհետեւ դա կկոնկրետացնի մեր իրավունքների ու պարտականությունների համակարգը, եւ կկոնկրետացնի նաեւ պետության մասին մեր պատկերացումը»,- ընդգծեց Փաշինյանը: