Թուրքիայում վերջին քսան տարվա ընթացքում առաջին անգամ Էրդողանն ու իր քաղաքական թիմը ձախողել են ՏԻՄ ընտրություններում։ Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Բուրսայում և Իզմիրում հաղթել է ընդդիմությունը։
«Հանրապետական ժողովրդական կուսակցության» ներկայացուցիչներ Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը, ամենայն հավանականությամբ, կվերընտրվեն Ստամբուլի և Ադանայի քաղաքապետի պաշտոններում՝ պարտության մատնելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։
Էրդողանը ընդունել է պարտությունը, սակայն մատնանշել, որ դա շրջադարձային կետ է միայն․ «Ժողովուրդը քվեակության միջոցով մեզ իր կամքն է ցույց տվել»։