ԱՄՆ-ը չի աջակցում Ուկրաինայի զինված ուժերի հարվածներին Ռուսաստանի տարածքին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Փարիզում կայացած մամուլի ասուլիսում՝ կապված Կիևի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների և այլ օբյեկտների վրա հարձակումների հետ։
«Սա է եղել մեր տեսակետն ու քաղաքականությունը Ուկրաինայի վերաբերյալ առաջին իսկ օրվանից՝ անել ամեն ինչ, որպեսզի օգնենք Ուկրաինային պաշտպանվել ռուսական ագրեսիայից: Միևնույն ժամանակ մենք չենք աջակցում ուկրաինական հարվածներին իր տարածքից դուրս և չենք նպաստում դրանց»,- առաջին անգամ չէ, որ ընդգծել է ամերիկացի պետքարտուղարը։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Սեժուրնեն Ռուսաստանում նավթային օբյեկտների վրա ուկրաինական հարձակումների վերաբերյալ ասել է, որ Կիևը «գործում է օրինական պաշտպանության շրջանակներում»։