Ռուսական ֆուտբոլի մասնագետ Անդրեյ Կոբելևը «Սպարտակ» «ԲԿՄԱ» խաղից հետո կիսվել է Սպարտակի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի թողած տպավորության մասին:
«Յուրայի տեղափոխությունները հարձակման ամբողջ գոտում արդարացված են: Նրա մանյովրները լարվածության մեջ էին պահում հակառակորդի պաշտպաններին՝ ստիպելով նրանց կորցնել իրենց դիրքերը և ազատ թողնել գոտիները: Գտնում եմ, որ դա լիովին արդարացված է: Մովիսյանը վտանագվոր է, խաղում է հակառակորդի նյարդերի հետ, ունենում է հնարավորություններ գոլի հեղինակ դառնալու համար: Այո խաղի 37-րդ րոպեին նա հիանալի պահ բաց թողեց, սակայն հավատացենք, որ նա դեռևս իր գոլերը կխփի»,- Կոբելևի խոսքերն է մեջ բերում Спорт-экспресс-ը:
Հիշեցնենք, որ «Սպարտակ»- «ԲԿՄԱ» խաղը ավարտվեց 3:0: Գոլերի հեղինակ դարձան Արազ Օզբիլիսը, Դմիտրի Կոմբարովը և Սերգեյ Պարշևլյուկը: