Այսօր՝ ապրիլի 3-ին, դիմակավրոված ու զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:05-ի սահմաններում անհայտ անձը մտել է Արտաշիսյան փողոցում՝ Բագրատունյաց 7 հասցում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունք, և զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել է այնտեղ գտնվող ամբողջ գումարը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Նա չի կարողացել իր նպատակին հասնել, դիմադրության է արժանացել «ՀայՓոստ»-ի աշխատակիցների կողմից, որոնք բոլորը կանայք են եղել:
Ոստիկանությունը հայտնում է, որ ատրճանակով զինված անձը եղել է բժշկական դիմակով և զենքը ձեռքին թափահարելով պահանջել է, որպեսզի գումարը լցնեն իր կողմից աշխատակիցների մոտ նետված պոլիէթիլենային տոպրակի մեջ, սակայն հանդիպելով դիմադրության նա դիմել է փախուստի:
Դեպքի փաստով Շենգավթիի քննչական բաժնում ավազակային հարձակման փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վաչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն արդեն պարզել են ենթադրյալ հանցագործի ինքնությունը:
Կայքը հայտնում է, որ 3-րդ անգամն է, որ նշված «ՀայՓոստ»-ի բաժանմունքում նման դեպք է տեղի ունենում. նախկինում ևս 2 անգամ փորձել են թալանել: