Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել երկու անձ: Այս մասին տեղեկությունը հետ զրույցում հաստատեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Մեր տեղեկություններով՝ նրանք ամուսիններ են՝ Սամվել Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը:
Նրա խոսքով, այդ անձանց Հայաստան են տեղափոխել նրանց իսկ ցանկությամբ: Ըստ Ամատունու՝ Լեռնային Ղարաբաղում այս ընթացքում տարբեր հարցերով աջակցում են մոտ 20 հայի, օգնում չխզել կապը Լեռնային Ղարաբաղից դուրս գտնվող հարազատների հետ: Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ:
«Ցանկացած մարդ, որ տեղափոխվում է իր ցանկությամբ, որևէ անձի չենք կարող դրդել որևէ արարքի. հայտնում են, մենք՝ որպես չեզոք միջնորդ, օգնում ենք, մեր առաքելությունն է ապահովել տեղափոխությունը, երբ հատում են սահմանը, մեր առաքելությունն ավարտվում է, նրանք պատկան մարմինների, հարազատների հետ են»,- ասել է Ամատունին: