րեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը կարող է մասնակցել G20-ի ղեկավարների հանդիպմանը, «եթե լինի բոլոր անդամների կոնսենսուսը» եւ « եթե դա օգտակար լինի»։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիա կատարած այցի ժամանակ։
«Եթե բոլոր անդամների կոնսենսուս լինի եւ եթե դա օգտակար է, ապա այո։ Ներկա իրավիճակում դժվար է պատկերացնել, թե ինչով կարող է դա օգտակար լինել եւ ինչպես կարելի է հասնել բոլոր մասնակիցների կոնսենսուսին»,- ասել է նա։
Պատասխանելով Պուտինի եւ նախագահ Բայդենի հնարավոր ձեռքսեղմման մասին հարցին՝ Բլինքենը նշել է, որ գաղափարը երբեք Ռուսաստանին կամ Կրեմլի ղեկավարին G20-ից բացառելը չի եղել։
Հենց գործողությունները, հենց Ռուսաստանի եւ Պուտինի քաղաքականությունն են գործի դնում այն, ինչ տեղի է ունենում «Մեծ քսանյակի» հետ Ռուսաստանի հարաբերությունների տեսակետից։ Ուստի, եթե քաղաքականությունը փոխվի, մենք ոչինչ չենք բացառում։ Խնդիրն այն է, որ ներկա պահին ոչ մի ապացույց չունենք, որ քաղաքականությունը փոխվում է»,- նշել է պետքարտուղարը։
Նա նաեւ հույս է հայտնել, որ կգա օրը, «եւ այդ օրը ավելի շուտ կգա», երբ մեր երկրների եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները խիստ կտարբերվեն այսօրվանից։
«Ցավոք, այդպես չէ, եւ այդպես չէ Պուտինի քաղաքականության պատճառով։ Ռուսաստանը վտարյալ չէ, եւ մեզ համար կարեւոր են ոչ այնքան առանձին անհատները, որքան քաղաքականությունը, որն իրականացնում է երկիրը»,- ընդգծել է Բլինքենը։