Տավուշի գյուղերը հանձնելուն դեմ է քաղաքացիների 90 տոկոսը։ Այս մասին ցույց են տալիս Գելլափ միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակի հարցումները։
«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց այդ թեմայի առնչությամբ հարցման արդյունքները․
«2,9 տոկոսը նշել է, որ միանշանակ ընդունելի է։ Ավելի շուտ ընդունելի է, կարծում է 6 տոկոսը, ավելի շուտ ընդունելի չէ, կարծում է 7,8 տոկոսը, 79,7 տոկոսը նշել է, որ ընդհանրապես ընդունելի չէ, 3,6 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Այսինքն՝ շուրջ 90 տոկոսը կարծում է, որ այս մոտեցումը ընդունելի չէ»։