Երևանում ապրիլի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին գիշերը և երեկոյան ժամերին, 6-8-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ, ապրիլի 5-6-ին՝ 18-20մ/վ արագությամբ:

Մարզերում ապրիլի 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ի ցերեկը, 5-8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 6-7-ին առանձին վայերում հնարավոր է նաև ամպրոպ։


Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրիլի 4-ին և 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ, ապրիլի 5-ին` 20-25մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-8-ին կնվազի 5-7 աստիճանով։