Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա Ռասկ եւ Չաբահար քաղաքներում։ Այս մասին տեղեկացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Ինչպես նշել են իրանական ԶԼՄ-ները, 8 ուժայիններ զոհվել էին ոստիկանական տեղամասերի վրա ահաբեկիչների հարձակման ժամանակ, 10 հոգի վիրավորվել էր։
Իրանի անվտանգության փոխնախարարն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 8 ահաբեկիչներ սպանվել են, մյուսները թաքնվել են բնակելի տանը, որը պաշարվել էր։
Հարձակումը տեղի է ունեցել գիշերը Ռասկ եւ Չաբահար քաղաքներում, այն կատարել է «Ջեյշ ալ-Ադլ» սուննիական խմբավորումը։ Տեղեկացվել էր անվտանգության ուժերի երեք աշխատակիցների զոհվելու մասին։ Շրջանի իշխանությունները հայտնել են, որ ահաբեկիչները կապված են Իսրայելի հետ։