Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի մասնակիցները գտնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց և վանկարակում են «չեղյալ հայտարարել ընտրությունները», «Րաֆֆի նախագահ»:

Ինչպես հայտնում է Yerevannews.am-ի թղթակիցը, ԿԸՀ-ի դիմաց հավաքվածները գրեթե բոլորը երիտասարդներ են:

ԿԸՀ-ի շենքն ամբողջութմյամբ շրջապատված է ոստիկաններով:

Ցուցարարների մեջ է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը, Հովսեփ Խուրշուդյանը:

Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը դիմելով հավաքվաածներին կոչ արեց, որ դադարեցնեն ակցիան և ասաց, որ իրենք իրենց պահանջներն արդեն ներկայացրել են ԿԸՀ, նշեց նաև, որ ԿԸՀ-ն նախապես գիտեր իրենց պահաջների մասին:

Ստյոպա Սաֆարյանը հորդորեց, որ բոլորը վաղը ժամը 17:00-ին մասնակցեն Րաֆֆի Հովհաննիսյանի հարահավաքին, որտեղ և Րաֆֆի Հովհաննիսյանը կհայտարարի իր հետագա քայլերի մասին: