ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի գործով տուժող, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ ամբաստանյալներից մեկը, ով ճանաչվել էր որպես պատվիրատու, հարյուր հազար դոլար էր ստացել, այդպես էլ չբացահայտվեց:

«Պատվիրատուն մոտավորապես երեք մլն դրամ էր ստացել և դրանից երկու հազար հիսունը պարտվել էր խաղատներում:Իսկ սա այն դեպքում, երբ նա հայտարարել էր, որ չի աշխատում»,-ասաց Հայրիկյանը:

Նա նաև հայտնեց, որ եթե չի աշխատում, ապա ինչպես ստացվեց, որ Սեդրակյանի ավտոմեքենան Հայրիկյանի մեքենայից թանկ արժեր:

«Ես ընդհանուր առմաբ որևէ հետաքրքրություն չեմ տրամադրել գործին: Ինձ համար ակնհայտ է, որ հունվարի 31-ի կրակոցով սկսվեց Հայաստանի անդամկցումը Մաքսային միությանը: Ռուսաստանում լուրջ էր տրամադրվածությունը հայ ժողովրդի նկատմամբ: Դա նպատակաուղղված քայլ էր, և այդ քայլն ավարտվեց սեպտեմբերի երեքով: ՄՄ-ն նոր է ձևավորվում, իսկ ԵՄ-ն հիսուն տարի փորձությունների մեծ ճանապարհ է անցել: ՄՄ-ի առանցքում ռուսական կայսերապաշտությունն է, ԵՄ-ի ներսում՝ մարդասիորությունը: ՄՄ-ն սպառնում է, իսկ ԵՄ-ն՝ առաջարկում: Մենք պիտի, որ այս տարրական համեմատությունը կատարել կարողանայինք: Անվտանգության երաշխիքներ տալը թվացյալ առավելություն է»,-իր խոսքում նշեց Պարույր Հայրիկյանը:

Լրագրողի այն հարցին, որ եթե գործն ամբողջությամբ չի բացահայտվել, արդյո՞ ք նա դեռ տեսնում է իր անձի նկատմամբ սպառնալիք, Պարույր Հայրիկյանը պատասխանեց.

«Այդ ուղղությամբ դեռ չեմ մտածել: Եթե պատկան մարմինները դեռևս զզբաղվում են իմ անվտանգությամբ, ուրեմն նրանք էլ են զգում, որ սպառնալիք դեռ կա: Ես կողջունեմ բոլոր այն քայլերը, որոնք ուղղված կլինեն հանցագործին պաշտպանելու ուղղությամբ:Հանցագործը նույնպես պաշտպանվելու իրավունք ունի»:

Բանախոս նաև ավելացրեց, որ հնարավոր է՝ իրենք էլ բողոքարկեն գործը: