Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» եւ Բրազիլիայի հավաքականի 32-ամյա հարձակվողը Նեյմարը կարիերայի ընթացքում առնվազն 1 միլիարդ դոլար վաստակած 10-րդ մարզիկն է պատմության մեջ, հաղորդում է Transfer News Live-ը։
Նեյմարի եկամուտը աշխատավարձից, հովանավորների հետ պայմանագրերից եւ այլ գործարքներից հասել է 1,01 միլիարդ դոլարի։
- Մայքլ Ջորդան (ԱՄՆ, բասկետբոլ)՝ 2,7 միլիարդ դոլար
- Թայգեր Վուդս (ԱՄՆ, գոլֆ)՝ 1,85 միլիարդ դոլար
- Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, ֆուտբոլ)՝ 1,57 միլիարդ դոլար
- Լեբրոն Ջեյմս (ԱՄՆ, բասկետբոլ)՝ 1,36 միլիարդ դոլար
- Լիոնել Մեսի (Արգենտինա, ֆուտբոլ)՝ 1,36 միլիարդ դոլար
- Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա, թենիս)՝ 1,17 միլիարդ դոլար
- Ֆլոյդ Մեյվեզեր (ԱՄՆ, բռնցքամարտ)՝ 1,14 միլիարդ դոլար
- Դեւիդ Բեքհեմ (Անգլիա, ֆուտբոլ)՝ 1,13 միլիարդ դոլար
- Ֆիլ Միկելսոն (ԱՄՆ, գոլֆ)՝ 1,05 միլիարդ դոլար
- Նեյմար (Բրազիլիա, ֆուտբոլ)՝ 1,01 միլիարդ դոլար