Այսօր՝ Աստվածամոր Ավետման տոնին Պատարագ մատուցվեց Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Սուրբ Աստվածամորը տրված ավետիսը միայն իրեն չի ուղղված։ Աստվածամայրը խորհրդանշում է ամբողջ մարդկությանը։ Այսօր մարդը՝ Աստվածամայրը, համաձայնություն տվեց Աստծուն։
Եվ միայն Աստվածամոր ԱՅՈ-յի շնորհիվ մարդկության համար փրկության հնարավորությունը ստեղծվեց։
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում։ Այն վկայում է շրջակա տարածքների հայկականության մասին։
«Գտնվում ենք Ոսկեպարում` խորհրդանիշ դարձած միջավայրում` 7-դարում կառուցված Սուրբ Աստվածածնի անունով օծված սահմանապահ տաճարում։
Աստծո կամոք, ժամանակների մեջ, այնքան կընդլայնվեն մեր երկրի սահմանները, որ այս տաճարը կլինի ոչ թե սահմանապահ, այլ կդառնա համայնքի կենտրոն։ Դա տեղի կունենա մեր հանձնառությամբ, պատասխանատվությամբ և զոհաբերվելու պատրասխանատվությամբ: Աստվածամոր պես իր անունով հռչակված այս տաճարն էլ այսօր իր թևերը տարածել է մեր ողջ Հայաստանի, մեր ողջ ժողովրդի վրա: Այս փոքրիկ տաճարն էլ հնարավորություն ունի դառնալու ողջ հայության հաղթանակի խորհրդանիշը»․- ասաց Բագրատ Սրբազանն իր քարոզի ընթացքում։
Սրբազանը նշում է, որ գտնվում ենք տարատեսակ հարձակումների մեջ, պետականության կորստյան վտանգի առջև:
«Այս պայքարը ֆիզիկական չէ, սա հոգու և մտքի պայքար է:
Մեզ հրավեր կա բոլորիս ... Ներքին թշնամիներն իրենց իսկ բերած դժվարության պատճառով մեզ բոլորիս փորձում են բանտարկել, կապել, կաշկանդել, սպառնալ... մենք պետք է հաղթենք, որպեսզի ինչպես ասում է Սուրբ Վարդանը` բարձրանա ճշմարտության կողմը: Այսօրվա մեր պայքարը հողից ավելի ճշմարտության մասին է