Երկու փոքր աղջիկ հայտնաբերվել է լվացքի մեջ մահացած Ցզյանսի նահանագում: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը՝ հղում կատարելով միջազգային մամուլին:
Ինչպես պատմել է փոքր երեխաների հայրը, որոնցից մեկը եղել է երկու, իսկ մյուսը երեք տարեկան, մտել են լվացքի մեքենայի մեջ, երբ մայրը խոհանոցում է եղել, իսկ ինքը հեռուստացույց է դիտելիս եղել: Հայրը սկսել է որոնել աղջիկներին նրանց բացակայությունը նկատելուց հինգ րոպե անց: Արդյունքում նա վերջիններիս հայտնբերել է արյունով լցված լվացքի մեքենայի մեջ: Հաստատվել է, որ երեխաները խեղդամահ են եղել:
Նախնական տվյալներով ողբերգության պատճառ դարձել է լվացքի մեքենայի անսարքությունը, սակայն կենցաղային տեխինկա արտադրող Haier կազմակերպության մասնագետները նշել են, որ իրենց մակնիշի լվացքի մեքենան նման պայմաններում չէր կարող միանալ:
Ոստիկանները երեք անգամ փորձարկել են լվացքի մեքենան: Երկու դեպքում այն ավտոմատ կերպով միացել է դռների փակվելուց 52 րոպե անց: Անհասկանալի է մնում նաև այն հանագամանքը, թե ինչպես է հնարավոր եղել լվացքի մեքենան աշխատեր, երբ աղջիկների ընդհանուր քաշը կազմում է 24 կգ, որը նշանակելիորեն գերազանցում է թույլատրելի սահմանը և մեքենայում ջուր չի եղել: