Եթե Փակ շուկայի խնդրի մասին հարցնենք մեր քաղաքացիներին, ապա շատերը տեղյակ չեն, քանի որ հիմնական խնդիրը մի կողմ է դրվել, և շոշափվում է երկրորդական խնդիր և ներկայացվում են միայն բախումները: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադառնալով այս խնդրին, նման տեսակետ արտահայտեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Փակ շուկայի միջոցով շատերը փորձում են դիվիդենտներ շահել: Երբ պայքարող ակտիվիստներին հարցնում եմ, թե ինչու համար եք պայքարում, իրենք միայն քաղաքական լոզունգներ են ներկայացնում», - նշեց նա:

Քաղաքագետի փոխանցմամբ, Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուքասզյանը և Տիգրան Խզմալյանն իրենց ասել են, որ սա փոքր պայքար է, որը պետք է վերածվի մեծ համազգային պայքարի, ինչը բանախոսը չի ընդունում:

«Մինչև հիմա ու՞ր էին: Ես վստահ եմ, որ , եթե Սերժ Սարգսյանի սեպտեմբերի երեքի հայտարարությունը չլիներ, ապա Փակ շուկայի հարցում լարվածությունն ավելի կմեծանար:
Ս. Սուրենյանցի խոսքերով, եթե շուկան չմասնավորեցվեր, ապա դրա տեսքն այսօր շատ ավելի վատը կարող էր լիներ:

«Այն, երբ պետական կառույց էր, ավելի անմխիթար վիճակում էր գտնվում: Պետությունը ռեսուրսներ չուներ ամրացնելու և վերակառուցնելու համար: Եթե խնդիր կա, և այնտեղ կամարներ են փոխվել, կամ նման բաներ, ապա դա պետք է հետապնդվի և այդ հարցը լուծվի», - նշեց նա:

Նա նաև նշեց, որ խնդիր չի տեսնում, որ շուկայի կողքին լինի խանութ: