Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ։ Այս մասին ահազանգում է իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Ըստ իմ նախնական տեղեկության՝ պատճառը եղել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդմանը վերաբերող թռուցիկներ փակցնելը։
Տղաներին տարել են Դավթաշենի ոստիկանություն»,-մանրամասնել է նա։
Ոստիկանությանն ուղղված Panorama.am-ի զանգերն առայժմ անպատասխան են մնում։