Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իրեն ուղղված այն հարցին, թե արդյոք հաջորդ նախագահական ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը, նա, մի փոքր դադարից հետո, պատասխանեց. «Եթե ես չառաջադրեմ, դուք շատ խիստ կնեղանաք ինձնից»:
Հանդիպման ժամանակ Հայրիկյանը նաև հայտարարեց, որ իրեն քիչ է հետաքրքրում իր դեմ մահափորձ արածների վիճակը և նրանց դեմ կայացրած վճիռը: «Փողոցում այդ երեքի նման շատերը կան, երեքն ավել, երեքը պակաս` նշանակություն չունի: Ցավալի է այն, որ պատվիրատուն ու կատարողը նույն քանակով են դատապարտվել: Օրենքի դրույթներով` պատժամիջոցի ժամանակահատվածը 20 տարին է կամ ցմահը: Նրանք պետք է ուրախ լինեն, որ նվազագույնին են արժանացել»,- հավելեց Հայրիկյանը: