Քիչ առաջ պայթեցվեց Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի խճուղու թիվ 5 հասցեում գտնվող ՀՀ ՊԵԿ վարչական շենքը:
Դա պաշտպանության նախարարության նախկին շենքն է:
Նախօրեին հաղորդագրություն էր տարածվել, որ պայթեցման աշխատանքներով պայմանավորված փակվելու է մայրուղին։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղում հերթապահություն են իրականացնում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։