ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել Իրանին Իսրայելի հարվածի մասին տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք այս պահին ասելու ոչինչ չունենք», - ասել է Պենտագոնի խոսնակը՝ պատասխանելով ապրիլի 13-ի հարձակմանն ի պատասխան Իսրայելի կողմից Իրանին «սահմանափակ» հարված հասցնելու մասին լուրերին:
ABC հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր Իսլամական Հանրապետությունում գտնվող օբյեկտի վրա Իսրայելի հրթիռային հարձակման մասին՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի հակաօդային պաշտպանությունը անօդաչու թռչող սարքեր է խոցել, և հրթիռային հարվածներ չեն գրանցվել։