Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։
«Մենք չաջակցեցինք այս պատասխանին»,- ասել է նա։ Միևնույն ժամանակ պաշտոնյան նշել է, որ Իսրայելը Վաշինգտոնին ասել է, որ «մոտ օրերս» պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ։
NBC հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը, սակայն զգուշացվել է այդ մասին։
ABC հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելը հրթիռային հարձակում է իրականացրել Իրանում գտնվող օբյեկտի վրա՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։