2015 թ. ապրիլի 23-ին ազգային-եկեղեցական մեր կյանքում կարևոր դեպք տեղի ունեցավ. Հայոց Եկեղեցին դարեր անց սրբադասեց Հայոց ցեղասպանության նահատակներին՝ այդպիսով վերականգնելով սրբադասման կարգը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
«Ժամանակակից լինելով այս իրադարձությանը՝ գուցե ցայսօր այնքան էլ խորությամբ չենք զգում դրա հոգևոր նշանակությունը կամ դեռ ամբողջությամբ չենք հասկացել կատարվածի իմաստը, բայց այն մեր ժողովրդի մեկդարյա սպասումների և երազանքների իրականացումն էր:
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը և ամրապնդվի սիրո, համերաշխության և միասնության ոգին՝ աշխարհասփյուռ հայության մեջ»,- նշել է Հայր Զաքարիան։