Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել, որ հետագայում Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել։
«Այսօր մենք բավարարում ենք Վրաստանի գազի կարիքների գրեթե 100%-ը։ Մատակարարման ծավալները տարեցտարի ավելանում են և, կարծում եմ, հասել են 3 միլիարդ խորանարդ մետրի»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ասել է Ալիևը: Նա հավելել, որ հաշվի առնելով, որ Վրաստանի համար գազի գինը շահավետ է և արտոնյալ, Հայաստանը նույնպես կկարողանա ադրբեջանական գազ գնել։
«Հաշվի առնելով մերձությունը և ենթակառուցվածքները, իհարկե, նման համագործակցությունը բնական կլիներ»,-շեշտել է նա:
Միաժամանակ Ալիևը նշել է, որ նման համագործակցությունը հնարավոր կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումից և խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։