ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ երեկ Նորատուսում պայթյուն ու կրակոց լսվեց, ու ամենազարմանալին այն է, որ այս դեպքերը մեկը մյուսի հետ կապ ունեն։
Նորատուսի գերեզմանում պայթյուն էր եղել եւ ArmLur.am -ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ քաղաքացին պայթուցիկը բերել էր, որ տեղադրեր 7 տարի առաջ ապանված Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանին ու այն տեղադրելու ժամանակ պայթել էր ու նա մահացել էր։
Այս դեպքից ժամեր հետո Նորատուսի տներից մեկում լավեց կրակոց։ Ինքնասպան էր եղել փոխմարզպետի որդու ապանության համար Մարտունի-Սեւան ճանապարհին սպանված Գուրգեն Հակոբյանի հայրը՝ Բ.Հակոբյանը։
Իրավապահների մոտ վարկած է քննվում, որ տարիներ առաջ այս երկու սպանությունների համար ընտանիքների թշնամությունը դեռ շարունակվում է ու միգուցե ինքնասպան եղած Հակոբյանն է կազմակերպել պայթեցնել Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը, քանի որ ապրիլի 24-ին փոխմարզպետի ապանված որդու ծնունդն էր ու հարազատները գերեզմաններ էին գնալու, սակայն պլանը չի աշխատել ու նա այս ամենից հետո սեփական տանը ինքնասպան եղավ։ Ի դեպ, ըստ լուրերի գերեզմանում պայթյունի սարքը տեղադրելու ժամանակ պայթյունից մահացած անձը ինքնասպան եղած Բ․ Հակոբյանի վարորդն է եղել։
2017 թվականի Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանությունից հետո արյունահեղությունները շարունակվում են ու խլում մարդկանց կյանքեր:
Հիշեցնենք, որ 2017 թվականին Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը, սպանվել էր:
Հունվարի 7-ին՝ ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ էին արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։
Հակոբյանի վրա 7 կրակոց էր արձակվել:
Նշենք, որ մահացած Հայկ Հակոբյանը հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Նորատուսցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանների քեռու տղան էր, իսկ հայրն այդ ժամանակ Գեղարքունիքի փոխմարզպետն էր։
Այս սպանությունը ունեցավ իր հետեւանքները: 2019 թվականին նոյեմբերի 2-ին վաղ առավոտյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին հնչեցին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվեց նույն մարզի բնակիչ, 40-ամյա Գուրգեն Հակոբյանը։ Բան այն է, որ փոխմարզպետի որդու սպանության մեջ մեղադրվում է Մեխակ Հարությունյանը, որը սպանված Գուրգեն Հակոբյանի զարմիկն էր։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այս դեպքը կապեցին քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի հետ, թե նա է կազմակերպել՝ ցանկանալով վրեժխնդիր լինել իր մորեղբոր որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության համար։
Եվ ահա 5 տարի անց փոխմարզպետի որդու սպանությունից հետո վրեժխնդրության արդյունքում սպանված Գուրգեն Հակոբյանի հայրը այսօր ինքնասպան է լինում, ինչը խիստ կասկածների տեղիք է տալիս:
Մանրամասները՝ տեսանյութում։