Մոսկվան կոչ է անում Բաքվին և Երևանին մշակութային ժառանգության ոչնչացման հարցը դարձնել երկկողմ բանակցությունների թեմա։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Շուշիի 19-րդ դարի հայկական եկեղեցու, Շուշիի մերձակայքում գտնվող Քարինտակ գյուղի ամբողջական ավերման տեսաապացույցների և առհասարակ ավերվածության մասին հարցին։ Հայկական մշակութային և կրոնական ժառանգություն։
«Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև պարբերաբար հնչող փոխադարձ մեղադրանքները՝ կապված մշակութային, պատմական և կրոնական հուշարձանների ոչնչացման հետ, մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին այդ հարցը դարձնել երկկողմ բանակցությունների թեմա», - նշել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է այդ հարցում ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օգնություն։