Ինչպես հայտնի է դարձել Прайм Крайм գործակալությանը սեպտեմբերի 19-ին Ֆրյազինո քաղաքում ՌԴ ՆԳՆ Մոսվայի շրջանի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իշխանության ներկայացուիչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալվել է Աբխազիայի քաղաքացի Գոչա Չխվիրկիան, ով քրեական միջավայրում ավելի հայտնի է Գոչա Սուխումցի կեղածանունով:
Օգոստոսի 24-ին Գոչա Չխվեիրկիան բռնվել է ոստիկանների կողմից բնակարանային կողոպուտի ժամանակ: Փորձելով փախուստի դիմել հանցագործության վայրից Daewoo Nexia ավտոմեքենայով Գոչան վրաերթի է ենթարկել նրան շրջապատած ոստիկաններից մեկին: Մինչ ոստիկանները փորձել են ուշքի բերել իրենց աշխատակցին չարագործին հաջողվել է փախչել: Նրան ձերբակալելը օպեր գործիչների համար դարձել էր պատվի հարց: Երեք շաբաթ անց Խչվիրկիան հետապնդման էր ենթարկվել և ձերբակալվել:
Գործակալության տվյալներով նախկինում բազմիցս դատապարտված ծագումով սուխումվի Գոչա Չխվիրկիան թագադրվել է 1999 թվականին: Եթե նրա մեղքը հաստատվի, ապա վերջինիս սպառնում է հինգ տարի ազատազրկում: