Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով տավուշցիների հետ արդեն 10 օր իր բողոքն է արտահայտում իշխանության միակողմանի զիջումների, Տավուշում իրականացվող սահմանազատման դեմ, Կիրանց այցելած երիտասարդների հետ կատարում է Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերայից հատված։
«Ամեն մեկդ ինչ երգ երգեք, ես մի հատ պատասխան տամ ձեզ»,- ասաց սրբազանը։
Այնուհետև Բագրատ Սրբազանը սկսեց երգել.
«Մենք պատրաստ ենք,
Մենք ուխտել ենք...»։
Երիտասարդները միացան Սրբազանին։