«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօրվանից ԱԺ քառօրյա նիստերը մեկօրյա ընդմիջումից հետո կշարունակվեն:
Սպասվում է, որ ԱԺ այս քառօրյա նիստերը «երկարուձիգ» են լինելու, քանի որ պետք է նիստերին քննարկվեն ՄԻՊ-ի, Դատախազության եւ ԿԸՀ-ի զեկույցները, ինչպես նաեւ ՀՌՀ զեկույցը, որը երեքշաբթի օրը կիսատ էր մնացել:
ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը եւ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն անձամբ կգնան ԱԺ՝ զեկույցները ներկայացնելու:
Այս քառօրյա նիստերի օրակարգում է նաեւ ՍԴ դատավորի ընտրության հարցը: Դատավորի միակ թեկնածուն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է՝ Դավիթ Խաչատուրյանը:
Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ այս շաբաթ խորհրդարանականները չեն հասցնի սպառել օրակարգը, եւ, հնարավոր է, ԱԺ նիստերը մյուս շաբաթ նույնպես շարունակվեն»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: