ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել ԵՄ-ին զինվել՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ ուժի դիրքերից խոսելու համար։


Բորելը Մեծ Բրիտանիայում իր ելույթի ընթացքում, որը հեռարձակվում էր Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության կողմից, Ռուսաստանին և Չինաստանին անվանել է «ավտորիտար ռեժիմներ» և «կայսրություններ»։ Իսկ վերջում նա արել է հետևյալ եզրակացությունը.

«Ավտորիտար ռեժիմները ոչինչ ավելի շատ չեն հարգում, քան ուժը։

Եկեք ձգտենք ունենալ այդ ուժը, երբ խոսում ենք նրանց հետ: Մենք հույս ունենք ապավինելու ԱՄՆ-ի անվտանգության հովանոցին, բայց մենք պետք է հասկանանք, որ այս հովանոցը միշտ չէ, որ կարող է բաց լինել։ Մենք չենք կարող մեր անվտանգության համար կախված լինել Միացյալ Նահանգների յուրաքանչյուր ընտրությունից, ուստի մենք պետք է զարգացնենք մեր սեփական եվրոպական անվտանգային կառուցվածքը»: