«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել.
«Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ:
Բագրատ Սրբազանը ներկայացված է միայն «Ֆեյսբուքում» և բացառապես իր անձնական էջով (account), իսկ մնացյալ հարթակներում իր անվան օգտագործմամբ բացված հաշիվները չեն ներկայացնում Սրբազանին և Շարժումը»: