Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և ԵԱՏՄ բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի գերազանց կազմակերպման համար, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
«Վերջին անգամ մենք հանդիպել ենք անցյալ տարվա դեկտեմբերին։ Դրանից հետո, իհարկե, կուտակվել են հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն։ Խորհրդի նիստում քննարկվել է հարցերի տնտեսական բլոկը։ Եվ հիմա հուսով եմ և վստահ եմ, որ մենք կքննարկենք երկկողմ հարաբերությունների կարևոր հարցեր, տարածաշրջանային խնդիրներ»,- ասաց Փաշինյանը։
«Եվ ես նույնպես ուրախ եմ տեսնել ձեզ», – նշեց Վլադիմիր Պուտինը։